Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանն այսօր՝ մայիսի 15-ին հրաժարական է տվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմեն Հայրապետյանը։
«Ընտրություններից հետո մենք կոալիցիոն հուշագիր էինք ստորագրել «Ազատական» կուսակցության հետ։ Ըստ այդ համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասաց Հայրապետյանը։