Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա մեր փոքրիկ հաղթանակն է, ընդամենը մեր մեկ խոսքը այսքան տակնուվրա է արել այս մարդուն. Սրբազան

 

Այս մասին լրագրողներին հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը․

«Իմիջիայլոց, ուզում եմ ասել՝ այսօր Արյունաբանական ինստիտուտի գլխավոր տնօրեն, մեր շատ սիրելի, ճանաչված բժիշկ, ազնվագույն մարդ, պարոն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է, ուրիշ պատճառաբանություն չկա, 20 օրից լրանում էր իր պաշտոնավարման ընթացքը, բայց իրենց խելքով որոշել են այսպես պատժել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ սա նշանակում է՝ բառի լայն իմաստով երկրում ռեպրեսիաներ են։

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ կհավաքվեն, որոշումներ կկայացնեն․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ այս բոլոր անհամաձայնություն հայտնած քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհները փակում և խցանում առաջացնում, ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները։

Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին հավաքել բերել, քաղաքը պարալիզացրել է»,- նշեց Սրբազանը։

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս, նա ասաց՝ վախի պատճառով․

«Վախ, գիտե՞ք ինչ է դա, սուտ և վախ և իր իշխանությունը, մեքենաները կոստյումները, ամեն ինչ, որոնք կապված են նյութական արժեքի հետ, ոչ գաղափար, ոչ պետական միտք, ոչ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ է գործում ինքը, և այդ պատճառով հիմա մենք գտնվում ենք այս վիճակում»,- հայտարարեց նա։

Please enter a valid URL