Search
Close this search box.

Պաշտոնից ազատել են Աննայի հետ չողջագուրվելու համար․․․

Հասմիկի բլոգ

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՆՆԱՅԻ ՀԵՏ ՉՈՂՋԱԳՈՒՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․
Հասմիկ Բաբաջանյան15 Մայիս 2024 | 14:15
Facebook Twitter

Որպեսզի հասկանանք, թե ինչու՞ է պաշտոնից  ազատվել Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, մի փոքրիկ պտույտ, շրջանց կատարենք․   

2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը «թրմփաց իշխանության ճոճաթոռում» ,  հենց առաջին քայլերից եղավ, որ Երևանի Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենին փոխի՝  իր կնոջից  Ռիտա՜ էր պատրաստում։ 2001 թվականից կենտրոնը ղեկավարող Սմբատ Դաղբաշյանն ազատվեց պաշտոնից։  2018- ի մայիսին ժամանակավոր պաշտոնակատար  նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը։  Նիկոլի կինն արդեն  արյունաբանականում բարի փերու դեր էր ուզում խաղալ։ Հենց 2018 թվականի լուսանկարն եմ դնում, որտեղ Աննան  նշանակվել էր  «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիվ 10-Ա հրամանով Սամվել Դանիելյանը նշանակվում է Արյունաբանկան կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն։ Նիկոլի կինը «բարի փերի» չկարողացավ դառնալ և 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում  գրառում կատարեց․ «Սիրելի հայրենակիցներ,

Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»։ 

Այդ օրվանից սկսվեց Արյունաբանականի տնօրենի հալածանքները, հետապնդումները։ Հիշեցնենք, որ այդ ժամանավանից    Սամվել Դանիելյանից ուզում էին ազատվել։ Այստեղ պետք է փնտրել բուն պատճառը։ Նույն առողջապահության նախարար Թորոսյանը, ով «վիզ էր դրել» , որ իբր նոր տնօրենի նշանակումով  բարեփոխի արյունաբանականը,  նոր  որոշում կայացրեց,  համաձայն որի՝ արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հոկտեմբերի 1-ից չի կարող տնօրինել բուժկենտրոնը: Մանկական քաղցկեղի բաժանմունքի 41 աշխատակից աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Աշխատանքից ազատման դիմում էր գրել մեծահասակների քիմիոթերապիայի կլինիկայի ամբողջ անձնակազմը: Այն ժամանակ էլ Արսեն Թորոսյանը նույն պատճառաբանությունն էր անում, ինչ այսօր անում Առողջապահության նախարարությունը․  «Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին»։ Այսօր Առողջապահության նախարարությունը նույն պատճառաբանությունն է անում․ «Նա կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր, և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու է․․․․»: Այսինքն դեռ Արսեն Թորոսյանն է Առողջապահության նախարարը ու անում է այն, ինչ թելադրում են իրեն։  
Շրջանցից կարելի է եզրակացնել, որ տնօրենն աշխատանքից ազատվել է ոչ թե, ինչպես բժիշկ, երիտասարդ պրոֆեսոր Գևորգ Թամամյանն է ասում՝ Սրբազանի հետ ողջագուրվելու, այլ Աննա Հակոբյանի հետ ժամանակին չողջագուրվելու համար։ Սա համարյան նույն նշանակությունն ունի, բայց հիմքը սա է։
hraparak.am

Please enter a valid URL