Search
Close this search box.

Տավուշով շեղում են մեզ, գնացեք Վայոց Ձոր` տեսեք այնտեղ ինչ է կատարվում

Ներկայացնում ենք 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Հայկ Մելիքյանի մՈր ՝ Նաիրա Մելիքյանի զրույցը
«Հրապարակի»-ի հետ

— Տիկին Նաիրա, մեր վերջին զրույցի ժամանակ նշել էիք, որ հիասթափված եք, այլեւս ընդդիմության հետ պայքարի դուրս չեք գալու: Այսօր Բագրատ սրբազանն է պայքարի դուրս եկել, ի՞նչ կասեք նրա ղեկավարած շարժման մասին:

— Այս կոյուղին, որը քաղաքականություն է կոչվում, դժվար է ապաքաղաքական երևույթ տեսնելը: Սրբազանի շարժման մասին ոչինչ չեմ մտածում: Արդեն մի քանի անգամ ասել եմ` նույն կոյուղին է, նույն ռոտացիան, նույն տեղափոխությունն ու նույն դեմքերն են, նույն հներից ու նորերից կազմված ոհմակն է ու ոչ մի տարբերություն ինձ համար չկա: 30 տարի ավերեցին երկիրը, ժողովրդին դարձրին անասուն, հիմա էլ Բագրատ սրբազանին են օգտագործում… հո Բագրատ սրբազանը չի՞ հետո դառնալու ղեկավար, նա երկքաղաքացի է ու բացի դա, չի էլ կարող, ո՞վ կթողնի նրան: Նույն ոհմակն է ասպարեզ գալու, իշխանություն էին` դարձան ընդդիմություն, հիմա նորից ուզում են դառնալ իշխանություն, իսկ այս խայտառակությունը շարունակվում է, երկիրն ավերվում է, մեր երեխեքին մորթում են, մեզ թալանում ու կեղեքում են, իմա՞ստը: Այն ժամանակ խորքային չէի ճանաչում բոլորին, հետո մտա նրանց մեջ, բոլորին անգիր եմ արել… ի՞նչ ասեմ, ով օգտագործվում է, թող օգտագործվի:

— Իսկ եթե սրբազանն իրոք ազնիվ է և չի ցանկանում ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունների հետ համագործակցել:

— Դե նայեք էլի, ովքե՞ր են նրա կողքը կանգնած. Սաթիկ Սեյրանյան, Սաշիկի տղերքը, Տարոն Մարգարյան, ՀՀԿ-ական աղբանոց և այլն: Ո՞վ կարող է միայնակ գործել:

— Բայց Ձեր թվարկած անձինք ու կուսակցությունները պարզապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներն են և իշխանության դեմ պայքարն է բոլորին իրար հետ կապում:

— Փաշինյանից ավելի շատ զզվում եմ Սերժ Սարգսյանից, ում, ի դեպ, ժամանակին շատ հարգում էի: Նա է Նիկոլին բերել իշխանության, իշխանություն վերցնելը շատ դժվար է: Եթե հեշտ իշխանություն չզիջեր, Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր գա: Նրա Ազգային ժողովը լեգիտիմացրեց Նիկոլին, բոլորով նրա օգտին քվեարկեցին: Հիմա ես ինչի՞ համար պետք է պայքարեմ: Իմ երեխայի՞ն են հետ բերելու, թե՞ իմ ոչնչացված կյանքը: Ոչ, պարզապես նույն բանն է կրկնվում, արդարադատությունն ի՞նչ վիճակում է այսօր, մեր ժողովուրդը հավկուրությամբ է տառապում: Արժե՞ որ ես իմ ներկայությամբ նորից արժանահավատություն հաղորդեմ նրանց… բացառվում է: Երբ Սերժն իսկպես կմերժվի, այլ ոչ թե թաքուն երկիր կղեկավարի, այն ժամանակ էլ կմտածենք: Բոլոր թրքածիններին ասում եմ` սիկտիր:

— Բայց հիմա նախկին-ներկա անելու ժամանակը չէ, հիմա ադրբեջանցիները քայլ առ քայլ առաջ են գալիս, գրավում մեր տարածքները: Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխել այդ դեպքում թշնամուն:

— Ես Խաչիկ գյուղում էի, Տավուշով շեղում են մեզ: Գնացեք Վայոց Ձոր, տեսեք այնտեղ ինչ է կատարվում, լրիվ առաջ են եկել: Նոր ռազմական շինություններ ու բունկերներ են կառուցել, հիմա ինչի՞ են միայն Տավուշի արդեն հանձնված գյուղերից խոսում, դա էլ չկարողացան կանխել: Երբ ժողովուրդը սթափվի, չգնա ոչ մի ոհմակի հետևից, երբ ժողովուրդը բոլորին ասի` ռադ եղեք այստեղից, այդ ժամանակ էլ ինչ-որ բան կփոխվի: Հայաստանը դարձրել են գործակալական պոռնկատուն ու չգիտես թե ինչի են ընդունակ սրանք: Ես չեմ պատրաստվում Փաշինյանին փոխել Սերժով, ոչ մի տարբերություն ինձ համար չկա:

— Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանով, նա չի էլ հավակնում իշխանության, այլ անուններ էլ կան` նոր անուններ:

— Ո՞վ է նոր անունը Թաթոյան Արմա՞նը, թե՞ Նաիրա Զոհրաբյանը… քանի կար, կարմիր շրթներկը քսած, ՀՀԿ-ականներին էր քլնգում, Նիկոլ էր գովում, հիմա առանց ամաչելու ՀՀԿ է գովաբանում: Լավ, հնարավո՞ր է այդպես:

— Ե՞րբ այսպես հիասթափվեցիք, այդ Ձեր թվարկած մարդկանց հետ ժամանակին ջերմ հարաբերություններ ունեիք:

— Չորս տարի ազնիվ պայքարել եմ ու հասկացել եմ, որ սրանք միայն ցույց ցրողներ են, ոչ թե ընդդիմություն: Վերջին անգամ ավագանու ընտրությունների ժամանակ հասկացա, թե ով ով է: Անգամ չթողեցի ինձ մտցնեն ավագանու անդամ որպես: Ես ազնիվ եմ, ինձ ոչինչ պետք չէ: Քանի՞ ժամում Ազգային կոմիտեն ոչնչացրին: «Մայր Հայաստանն» ապաքաղաքական էր, չէ՞, Անդրանիկ Թևանյան անբարոյականը խոստացել էր, որ պայքարը լինելու է անկուսակցական, ի՞նչ արեց, հիմա ո՞ւր է: Հարթակը մենաշնորհեցին, ինչքան տականք կա բերեցին հրապարակ ու մեզ տուն ուղարկեցին: Հիմա գարնանային սրացումներ են, առջևում ամառ է, ամռանն էլ մեկը Սև ծով, մյուսը Դուբայ, մյուսը Կիպրոս կգնա, մեկ էլ սեպտեմբերին ասպարեզ դուրս կգան ու էլի բոլորիս տներով կցրեն: Այսօր Բագրատ սրբազանն անում է այն, ինչ Նիկոլն էր անում, դա պարզապես զռում է: Եթե ես այդ կոյուղի չմտնեի, չէի կարող այսպես վստահ խոսել, ուրախ եմ, որ առիթ ունեցա ճանաչել բոլոր տականքներին: Եթե իմ պետությունը չի դառնալու ազգային պետություն, ես ինչո՞ւ պետք է պայքարեմ: Միաձայն Նիկոլի օգտին քվեարկող ոհմակ է, սա ոչ թե ընդդիմություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c137729124137c5e718f36b34c7f8cd2

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL