Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ վաղը, ժամը 17։00-ին միջազգային համաժողով է կայանալու Օպերային թատրոնի դահլիճում, որտեղ ելույթով պիտի հանդես գա Հայաստանի գործող կառավարության ղեկավարը։ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ կարևոր է լինել այնտեղ և ընդվզում ու բողոք հայտնել, ցույց տալ, որ ժողովուրդը դեմ է սահմանազատման ու սահմանագծման այն պրոցեսին, որին իշխանությունը համաձայնել է։
«Քաղաքացիները՝ յուրաքանչյուրը, հնարավորություն և կարողություն ունի այնտեղ գտնվելու և իր անհամաձայնությունը, բողոքը հայտնելու, հստակ կերպով ցույց տալու, որ այն՝ ռազմավարություն կդնեք անունը, թե քաղաքականություն, ինչ վերաբերում է հատկապես մեր երկրի սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին, դրան մենք համաձայն չենք, և մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք։ Հոծ թվով պետք է ներկա լինենք և այնտեղ՝ այդ պահին, ուղղակիորեն ընդվզում հայտնենք, որ սա անընդունելի է մեզ համար, և միջազգային հանրության այդ շերտը տեսնի: Այլապես միջազգային հանրությունն ասում է` դուք չեք ընդվզում, իրենց արած ամեն ինչի հետ համաձայն եք»,- ասաց Սրբազանը։