Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, այս որոշումն ընդունված է, հաստատել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
Նա հավելել է, որ որոշ սահմանապահներ կմնան, նրանք կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի ու Իրանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», — ասել է նա։