Search
Close this search box.

Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 8-ի

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգոյի Գլխավոր շտաբում և Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 8-ի: Կա 80 վիրավոր: 12 վիրավորների վիճակը գնահատվում է ծանր: Տեղեկատվությունը հրապարակել է Բուրկինա Ֆասոյի անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջում: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նախարար Սավադոգոյի խոսքով շենքի վրա հարձակվել են պայթուցիկներով լի մեքենայով: Իսկ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին ասել է‚ որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Բուրկինա Ֆասոյին՝ ահաբեկչության դեմ պայքարում:

Հիշեցնենք‚ որ դեպքը տեղի էր ունեցել երեկ: Իսկ գործողությունները‚ որոնք որակվել են որպես ահաբեկչություն‚ իրենց առջև որպես նպատակակետ ունեցել են Գլխավոր շտաբը և Ֆրանսիայի դեսպանատունը: Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով՝ զոհերի մեջ ֆրանցիացիներ չկան:

Please enter a valid URL