Այդ օրը կախարդական օր չի, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս: Այդ օրը մոտեցնելը կախված է մեր հազարավոր քաղաքացիներից: Այս մասին այսօր հերթական դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իշխանափոխությանը:
Հարցին՝ Շարժումը հաջողելու է, թե ոչ, Աշոտյանը ասում է.
«Շարժումը իրավունք չունի չհաջողելու, որովհետև մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդը ավելի լայն պայքար է մղելու»:
Նա ժողովրդին ուղերձ է հղում. «Չհոգնե՛լ, չվախենա՛լ, չհուսահատվե՛լ, լսե՛լ Բագրատ Սրբազանին և առաջնորդվե՛լ խղճով»:
Հարցին ինչ է պակասում Փաշինյանին հրաժարականի համար, ասում է. «Խիզախություն»: