«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում, քաղաքը պարալիզացված է։
Անհնազանդության ակցիաների 38 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ, հայտնեցին հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։