Իրաքի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքիչ ոչ հեռու, հայտնաբերել են հերթական զանգվածային գերեզմանատուն, որտեղ գտել են 40 քրիստոնյայի դի, այդ թվում՝ կանանց և երեխաների ոսկորներ: Գերեզմանատանը հայտնաբերվել են նաև փոքր խաչեր:
Սիրիայի ուղղափառ եկեղեցու փոխանցմամբ՝ քրիստոնյաներն առևանգվել են ԻՊ անդամների կողմից, այնուհետև ենթարկվել մահապատժի:
Հիշեցնենք, որ Մոսուլն ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ է անցել 2014թ.-ից, իսկ 2017 թվականի հուլիսին Իրաքի վարչապետը հայտարարեց, որ քաղաքն լիովին ազատագրված է:
ArmLife.am
https://youtu.be/5GnSjAWP060