Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է «Ռեալ Սոլթ Լեյքից»:
Հայ ֆուտբոլիստը և ակումբը խզել են պայմանագիրը: Վերջին շրջանում շատ էր խոսվում Մովսիսյանի այլ թիմ տեղափոխվելու մասին: Նշվում էր նաև, որ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողը խնդիրներ ուներ գլխավոր մարզիչ Մայք Պետկերի հետ: