Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսկցության կամ խմբի անդամ, շահեր ներկայացնող։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ի հանրահավաքին, հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Քանի որ այս պայքարը համազգային, ճշմարտության հաղթանակին միտված պայքար է եւ անմահների երթն է»,– ասաց նա։
Երբ ժողովուրդը սկսեց վանկարկել նրա անունը, Բագրատ Սրբազանն ասաց. «Ես իմ մասին չէի խոսում։ Ես բոլոր կուսակցությունների անդամ եմ»։ Նա նաեւ հիշեցրեց, որ մինչեւ 1994 թվականին իր ձեռնադրումը ինքը ԱԻՄ անդամ է եղել։
«Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասաց նա։