Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անձամբ իր և ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:
Ղազախստանի նախագահը, մասնավորապես, ասել է. «Աստանայի և Երևանի միջեւ բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները այսուհետ ևս շարունակելու են զարգանալ հօգուտ մեր երկրների` Ձեր ակտիվ աջակցության շնորհիվ»:
Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություն նման պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: