Search
Close this search box.

Անձրև, ամպրոպ, կարկուտ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-16-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Please enter a valid URL