Search
Close this search box.

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է

Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։

Շվեյցարիան մրցույթում ներկայացնում էր Նեմոն՝ The Code երգով։ Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա հավաքեց 591 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Խորվաթիան (547 միավոր) եւ Ուկրաինան (453 միավոր) զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել 25 երկիր։ Հայաստանը ներկայացնում էր «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։

Հայաստանի ներկայացուցիչները մրցույթն ամփոփեցին 183 միավորով (101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի)։ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը տվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սլիմանին։

«Եվրատեսիլ 2024»-ն անցկացվեց Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Please enter a valid URL