Search
Close this search box.

Բագրատ Սրբազանի կոչը

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։

«Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի կառավարության ձեռնարկած գործունության նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն այս պարագայում` Տավուշում, հետագայում` Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է սահմանփակվելու այս ամբողջ ընթացքը»,-նշել է Սրբազանը։

Նա կոչ է արել միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին, որոնք կլինեն ամենուր՝ հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, որով մեծ ուժ ու եռանդ են հաղորդելու Հայաստանի ժողովրդին և այս շարժմանը։

«Դուք էլ մոլորված ու խոցված վիճակում եք գտնվում, որքան ապաքինվի հայրենիքը, այնքան ու ավելի ապաքինում կստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, աստված օրհնի ձեզ, և սպասում ենք Հայաստանում՝ ազատագրված ու հաղթանակած Հայաստանում»,-ասել է նա։

Please enter a valid URL