Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել Էջմիածնում վարչապետի այցից առաջ

Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի պոտենցիալ մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար, hայտնում է YerevanToday-ը: Հիշեցնենք, որ նա այցելելու է թիվ 7 հիմնական դպրոց և նախապես հայտարարվել է բողոքի ակցիայի մասին:

«Էջմիածին դաշինքի» ավագանու խմբակցության ղեկավարն էլ հայտարարություն էր տարածել, նշելով, որ մայիսի 11-ի առավոտյան 8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Please enter a valid URL