Search
Close this search box.

Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար

Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար:

Ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կամ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կամ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։ Բայց նրա հետ հարցը չեն քննարկել դեռ։

Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությանը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանալ։ Այս խնդիրը կարող է լուծվել փողոցային ճնշման միջոցով։

Ի՞նչ ընթացակարգ է սահմանում երկրի մայր օրենքը

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Եվ դա այն դեպքում միայն, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո:

Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Քաղաքագետները անհավանական են համարում, որ ԱԺ-ում նման որոշում ընդունվի։ Բացատրում են, որ ընդդիմության ձայները չեն բավարարի, իսկ իշխող ուժի պատգամավորները նրանց պահանջին չեն միանա։

Ըստ Սահմանադրության՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

Please enter a valid URL