ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս Հանրապետության հրապարակում է։
Նա տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին և նշել, որ իշխանությունների կողմից մարդիկ են ուղարկվում հրապարակ, որպեսզի «թույն տարածեն ու սադրեն»։
Նա նկատեց, որ այս շարժման ընթացքում հնչում են իր երգերից մի քանիսը:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։
Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։