Ես երկքաղաքացի եմ, Կանադայի անձնագիր ունեմ, որ ստացել եմ այնտեղ հոգևոր ծառայության ժամանակ։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն, նաև սկզբունքների պատճառով։ Միևնույն ժամանակ ես երկքաղաքացի եմ, որը երբեք չեմ թաքցել։ Կանադայի անձնագիրը ինձ տրվել է այն ժամանակ, երբ ես 10 տարի հոգևոր ծառայության եմ եղել Կանադայում։ Հիմա էլ հենց այդ նպատակով Հայաստանում եմ ամենադժվար վայրերում։ Լուրը դուրս չեկած «Հայկական ժամանակ» դեղին թերթ կա, 2 լուր է տարածել, այսինքն՝ պետությունը թերթի միջոցով է գործում, իրենց մամլո օրգանի միջոցով է գործում, դժվար էլ հայկական լինի։ Գրել են՝ Բագրատ Սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է, ուռա՜, ի՞նչ եք խառնվել իրար այ մարդու որդիներ, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր քան ձեր վարչապետի աթոռը։ Եթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ, բայց ես չեմ ցանկանում»,- հայտարարեց Սրբազանը։