Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։
«Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին»,-հայտնում է բլոգերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ նա բռնություն է կիրառել լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ, հարուցվել է քրեական վարույթ: