Բագրատ Սրբազանը վերադարձավ հրապարակի բեմ ու կոչ արեց վաղվանից` առավոտ ժամը տասից, մի քանի օր դիմել անհնազանդության ակցիաների: Նա դիմեց ուսանողներին, «բոլոր այն գործարարներին, ում համար փողն ամենակարևոր արժեքը չէ» և բոլորին` պայքարել ևս մի քանի օր: «Ես հավես չունեմ մի քանի ամիս դրսերը մնալու, այս ու այնկողմ քայլելու: Մաքսիմում 7-10 օր, ինչքան օրինական գործընթացը կպահանջվի: Վաղվանից բուհերը պիտի չաշխատեն: Ոչ ոք թող ինքնագործունեությամբ չզբաղվի, այլապես անընդհատ սադրանքներ կլինեն»,- ասաց նա: