Sahmshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ մարտի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը
Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկրորդ հարկի պատշգամբում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Պետրոս Ս.-ի դին՝ մետաղե սյունից պարանով կախված վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները տան սեղանին հայտնաբերել են նամակ, որտեղ գրված է եղել. «Նման ցավերով և ներվերով անիմաստ է ապրել։ Շատ ստոր և անպատվաբեր արարք եմ կատարում»։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։