Գիշերելու ենք Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։
«Մնալու եմ գիշերը, ահագին մարդ կա հետները խոսելու, երևի մինչև լույս չի ավարտվի»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Սրբազանը ավելացրեց, որ պետք է անելիքները քննարկեն Սուրեն Պետրոսյանի և պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:
«Պետք է մի քիչ տառապենք, որ մեր ուզածին հասնենք»,- նշեց Բագրատ Սրբազանը։
«Ես ձեզ չեմ խաբելու, այդ վստահությունը տվեք։ Երրորդ փուլում հայտարարելու ենք, որ հոգևոր Հայաստանը հաղթել է»,-ավելացրել Սրբազանը։