Search
Close this search box.

Բագրատ սրբազանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել

Բագրատ սրբազանը ՀՀ իշխանություններին խորհուրդ տվեց կարդալ 50-րդ Սաղմոսը և մտածել, թե ինչ են անելու, մինչև շարժումն ու դրա մասնակիցները հասնեն Հանրապետության հրապարակ։

«Թող ծայրից ծայր կարդան, անգիր սովորեն»,- ասաց Գալստանյանը։ Նա կրկին հիշեցրեց, որ սա համաձայնության շարժում է, այն կարող է անընդունելի լինել միայն սատանայի համար։

«Մենք պահանջ չենք ներկայացնում, դուք ձեր որոշումը կայացրեք»,–ասաց սրբազանը դիմելով ՀՀ իշխանությանը։
Նա շեշտեց, որ այսքան մարդ հավաքվել է Հանրապետության հրապարակում՝ իր խոսքն ասելու։

Անդրադառնալով քաղաքացիների ոգևորությանը՝ Սրբազանն ասաց․ «Այս լուսավոր մարդիկ վերջին 4 տարին գտնվել են ստորացման մեջ, անուրախության մեջ, խզված է եղել մեր կենսագրությունը մեզանից։ Այս ժողովուրդը ցույց է տալիս, որ չի համակերպվում դրա հետ»։

Please enter a valid URL