Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երեւանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։ Դրա մասին ТАСС -ին հայտնել է ՀԱՊԿ-ում աղբյուրը։
«Սա նորություն չէ, մենք տեղեկացված ենք»,- նշել է աղբյուրը։ «Բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է»։
Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, հանրապետությունը 2024 թվականին ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորման մասնակցությունից։