Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։
Էրդողանն ասել է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացից, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք (ԱԳ նախարարների) հանդիպումից, և որ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի որքան հնարավոր է շուտ, և տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին նա ձգտում է»,- ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։