Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին։ Այս մասին հայտարարել է Կրեմլը։
Շնորհավորանքներ են հղվել նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք հարաբերությունների զարգացման համար։