Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար։
«Առաջարկում եմ, հարգելի գործընկերներ, անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և շնորհակալություն հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին աշխատանքի համար։ Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում՝ սահմանափակ ձեւաչափով։