«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
Նրանց հետ ողջագուրվելուց հետո Բագրատ Սրբազանն ասաց. «Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի եւ մեր կյանքի այս փուլում եւ կերպավորողները, եւ գլխավոր հերոսները՝ Շանթ Հովհաննիսյանը, Լեւս Դավթյանը, Անի Ղազարյանը: Մեր պարոն Մհեր Մկրտչյանին էլ մեր սերն ու ողջույնները, հավանաբար մոտակայքում է»:
Սրբազանի կոչով բոլորը սկսեցին վանկարկել՝ հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: