«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երևանում:
Մեր տեղեկություններով՝ հավաքը Հայաստանում կազմակերպելու են իշխանության մաս կազմող, քրեական աշխարհի հետ սերտորեն կապված օլիգարխները:
Նրանցից շատերը Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահներին կողմից հետախուզման մեջ են:
Մեր տեղեկություններով՝կազմակերպիչ օրիլգարխները սպասում են, որպեսզի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո նրանից անհրաժեշտ համաձայնություն ստանան և նշանակեն «սխոդկայի» ամսաթիվը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: