Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ նախկին ղեկավարի հասցեին, որոնք մինչ օրս չէին ասվել, որ գաղտնալսման ձայնագրության մի մասն է միայն հրապարակվել, իսկ մնացած մասով Վանեցյանին դարձրել են «օտարերկրյա հատուկ ծառայության ազդեցության գործակալ»: Ապա նրա ընտանեկան թերթը գրեց, թե Վանեցյանը մեկնել է Դուբայ, ընդ որում՝ գրեց այն պահին, երբ նա դեռ ինքնաթիռում էր:

Թե ինչով է բացատրվում այս ատելությունը Վանեցյանի հանդեպ, ում հեղափոխությունից հետո հենց ինքն է նշանակել ԱԱԾ ղեկավար եւ ում ժամանակին վանկարկումներով բեմ էր բարձրացնում, դժվար է ասել: Փաստ է, որ Վանեցյանն այսօր չկա քաղաքական պայքարի ասպարեզում, բայց առաջիններից էր, որ 2019-ին «կանգ առի» կոչ արեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL