«Ասեմ հետևյալն` այսօր սահմանազատումը Կիրանցում չի ավարտվել, և ես իմ այսօրվա խոսքում էլ նշեցի, որ ամենամեծ վտանգն այս կամրջի հատվածում է: Մարդիկ թող հասկանան, կիրանցեցիները չեն ասում` շատ լավ ա, մինչև հիմա ինչ արել են, համապատասխանեցվում է ճիշտ սահմանին»,- լրագրող Անի Գևորգյանի հարցերին պատասխանեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:
Լրագրողը կրկին հարցրեց. «Դուք գնացիք վերև, որտեղ, ըստ ձեզ, 100 հոգի կային, որտեղ մեզ չէին թողնում: Ի՞նչ փոխվեց այդ մի քանի րոպեում, որ ձեր տրամադրությունն էլ փոխվեց: Ո՞վ ձեզ ասաց, որ գործընթացը սառեցվում է»:
Գյուղապետը խուսափեց ուղղակի պատասխանից. «Դե պարզ չի՞, որ սառեցվում է: Ժամանակավոր սառեցվել է: Ես ասել եմ, որ մեծագույն վտանգը դեռ առջևում է: Թաղ իմ խոսքերը կոնտեքստից չկտրեն… Ես ոչ մեկին էլ չեմ վստահում»,- ասաց Կիրանցի վարչական ղեկավարը` հավելելով, որ ավելին կխոսի տեսախցիկներից հեռու: