«Ակնհայտ է, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա շատ ակնհայտ բան է։ Իսկ ինչո՞ւ պիտի կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում։ Հիմա պարզ է նաև այդ շարժման նպատակադրումը, քանի որ շարժման խոսնակը դրա մասին հայտարարել է։ Այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձևակերպում, նախորդ իշխանությանը ՀՀ-ում իշխանության բերելն է։ Այս սցենարը ներկայացվել էր 2021 թվականի ընտրություններից հետո։ «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Ի՞նչ է նշանակում օրհնել, նշանակում է՝ առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Կաթողիկոսի թույլտվության և հանձնարարության քաղաքական տեքստ ասել։ Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,- ասաց Փաշինյանը։