Search
Close this search box.

«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն գաղափարին, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև 2024թ–ի նոյեմբեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Դրա համար խաղաղության պայմանագրում պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքներն արձանագրել, ու եթե ես հենց հիմա չեմ ասում, որ մյուս շաբաթ ենք ստորագրելու, նշանակում է, որ այդ համաձայնությունը դեռ չի եղել»,– ասաց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ Ալմաթիում կայանալիք առաջիկա հանդիպմանը առաջընթաց կարձանագրվի։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ալմաթիում:

Please enter a valid URL