Search
Close this search box.

Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան

Հայաստան գոյության նպատակը ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության եւ բարեկեցությն ապահովումն է: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա սլայդներով սկսեց ցույց տալ, թե որն է Հայասռանի ներքին ու արտաքին ռազմավարությունը, տեսլականը:

«Հայաստանի իրավակարգը ժողովրդական համաձայնեցում անցած իրավունքի վրա հիմնված արդարությունն է: Հայաստանում միշտ եղել է արդարության կարիքը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ ժողովուրդն ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը:

Հայաստանի տնտեսական կարգը աշխտանքի եւ գործարար ազատության վրա հիմնված սոցիալկան արդարությունն է: Աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Ով կարող է իր աշխատանքով դառնալ մեծահարուստ, պետք է դառնա մեծահարուստ: Սոցիալական աջակցության միջոցով չի կարելի բարեկեցիկ ապրել:

Մեր տարածաշրջանային միջավայրը հետեւյալն է. Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում եւ զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նբվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում:

Անվտանգության պահովումը մենք պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում: այս ամենը պետք է հիմնված լինի լեգիտիմության վրա:

Տնտեսական զարգացումով է, որ հնարավոր է բոլոր այկս թեզերի իրականացումը: Այստեղ մենք երկրորդական չենք համարումս ոցիալական զարգացումը, մարդկանց հնարավորությունների զարգացումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն:

«Միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել Հայաստանի անվտնգությունը: Մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես անվտանգության երաշխավորման համակարգ: Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են: Ամեն ինչ անելու ենք յդ սյուները աելացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

Please enter a valid URL