Search
Close this search box.

ՆԳՆ խոսնակը՝ ուժի կիրառման մասին

Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, ըստ որի՝ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Please enter a valid URL