Սերժ Սարգսյանը Աննա Աղաջանյանին ազատել Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: