Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են դեպի Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկելու է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։ Այդ մասին հայտարարություն է արել շարժումը։
«Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ նախօրոք զանգահարել 093015149 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ։