Search
Close this search box.

Աղավնոյի գյուղապետը միանում է շարժմանը

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ, միանո՞ւմ է․ «Իհարկե, մենք հավատում ենք, մենք միացել ենք՝ այն հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Չավուշյանը։
Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանն այժմ պայքարում է, որ Տավուշի գյուղերը՝ Կիրանցը, Ոսկեպարը, Բերքաբերն ու մյուս գյուղերն Աղավնոյի ճակատագրին չարժանանան, չհայաթափվեն, և հարցին, թե ինքն ինչո՞վ կօգնի Բագրատ սրբազանի շարժմանը, Անդրանիկ Չավուշյանը պատասխանել է․ «Մենք մեր ֆիզիկական ներկայությամբ կօգնենք։ ՀՀ քաղաքացի լինելով՝ մենք մեր պարտքն ենք համարում։ Այն ժամանակ մեր կողքը, ցավոք, շատ քիչ մարդ կար, ժողովրդի կոչը որ եղավ, ուրեմն մենք պետք է լինենք ոսկեպարցիների, կիրանցեցիների կողքը։ Կոչով չէ, որ պետք է գանք, արյան կանչը պետք է կանչի։ Հայրենիքը վտանգված է, այն ժամանակ պայքարում էինք, որ Աղավնոն չտրվի, հիմա շարունակական բնույթ է կրում, և այս զիջողական դիրքը պիտի փոխվի»,- պատասխանել է Չավուշյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL