Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաստիարակի կողմից որբ հաշմանդամին բռնության ենթարկելու կադրերը ֆիքսել են տեսահսկման խցիկները

Տոմսկի մարզում մանկական տուն-ինտերնատի դաստիարակչուհին ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային ու դարձել քրեական գործի ֆիգուրանտ: Ըստ lenta.ru-ի, այս մասին ասվում է Քննչական կոմիտեի մարզային վարչության կայքում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2018թ. փետրվարին Տունգուսովո գյուղում մանկատան սանիտարը անփույթ գցել է հաշմանդամություն ունեցող փոքր տղային մահճակալի վրա, ինչի պատճառով նա ստացել է վնասվածքներ ու առողջության ծանր վնաս:

Ծեծը ֆիքսել են ինտերնատի տեսահսկման խցիկները: Տեսագրության մեջ սպիտակ խալաթով կինը ներս է բերում երեխային մանկական ննջասենյակ, նետում նրան բազմոցի վրա ու խփում գլխին: Հետո նա նորից երեխային ձեռքերին է վերցնում, տանում մինչև մանկական փայտե մահճակալը և ուժով նետում նրան այնտեղ:

Գործը հարուցվել է՝ մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով առողջության ծանր վնաս պատճառելը, հոդվածով:

https://youtu.be/ltWg_08ADBo

Please enter a valid URL