Search
Close this search box.

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Մայիսի 6-ին՝ Ժամը 00․30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի տանող Սարի թաղի կամրջի հարևանությամբ «Օպել» մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի սրահում ատրճանակ կա, հաղորդում է Shamshyan.com_ը:

Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ վարորդի կողքի նստատեղին՝ ատրճանակ, որի վրա նույնպես եղել են արնանման հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Մ․-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Ազատության պողոտայում, պարզվել է՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Ոստիկանության նախկին ծառայող է և աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի արագ արձագանքման խմբում։

Please enter a valid URL