ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Փոխարենը մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Ինչ կարևոր բան ունի ասելու Փաշինյանը, որ Մոսկվա գնալու փոխարեն ասուլիս հրավիրեց։