Search
Close this search box.

Զnհեր և վիրшվորներ. ինչ է կատարվել նախօրեին

Մայիսի 6-ին Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում մարդատար մեքենաների վրա Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով «Ագրո-Բելոգորիե» ընկերությանը։

«Այսօր «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի մեր խոզաբուծական ֆերմաներ աշխատակիցներին տեղափոխող երկու մեքենա ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով տուժել է 35 մարդ, ցավոք՝ 7-ը զոհվել է», — ասել է պաշտոնյան։

Ինչպես ավելի ուշ պարզաբանել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հարձակման թիրախում է հայտնվել երկու «Գազել» և մեկ մարդատար ավտոմեքենա։

Please enter a valid URL