Ես ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, ինչ ասել եմ՝ տեղին եմ ասել: Ոչ մի նոր բան չեմ ասել: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմնյանը։
Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։
«Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ մեկ-երկու օր հետո պատասխանել է»,- լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց։
«Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, նույնը պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասել է ԱԺ նախագահը։
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։
«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։