Search
Close this search box.

Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է: Գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից:

Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ», — գրել է Թաթոյանը:

Please enter a valid URL