«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել կուսակցությունը։
««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, վերահաստատելով իր սկզբունքային դիրքորոշումը՝ ո՛չ մի թիզ հող թշնամուն, արդեն հայտարարել է, որ միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Վերահաստատելով շարժմանը աջակցելու իր վճռականությունը` կուսակցությունը միանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ դեպի Երևան ծավալվող երթի։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին` դուրս գալ անտարբերության վիճակից և միանալ Հայրենիքը կործանումից փրկելուն միտված շարժմանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/12531c1ff0fa805917cfb6a6d775d774
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»