Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ Արմեն Սարգսյանի ընտրվելուց հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե ինչպես կդասավորվեն հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ նոր նախագահի ընտրվելուց հետո:

«Մեր հարաբերություններն ունեն պատմական բնույթ, դրանք ամրապնդված են երկկողմ փաստաթղթերում, այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես որոշված էր բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում սահմանված երկկողմ համաձայնագրերով, և, առաջին հերթին, ելնելով բարեկեցության սկզբունքներից և երկու երկրների ազգերի շահերից»,- ասել է Զախարովան:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցային գործընթաց Ստեփանակերտի վերադարձի մասին՝ Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխությունների չի ենթարկվել:

Please enter a valid URL