ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ամենայնի այսօր կհայտարարվի` պայքարը Կիրանցից տեղափոխել Երևան:
Երևանում են կայացվում որոշումներն ու մենք պետք է Երևանում` Հանրապետության հրապարակում, խնդիրը լուծենք:
Երևի շուտով կհասկանաք, որ մանդատները պետք էին, որպեսզի անվստահություն հայտնեն կառավարության գլխին ու փողոցի ճնշման տակ վերջինս հեռացվի: Իմ պատկերացմամբ հենց այսպես է լինելու»։