Search
Close this search box.

Ռուսաստանում «օտարերկրյա գործակալին» կարգելեն առաջադրվել ընտրություններում, լինել դիտորդ և վստահված անձ

Ռուսաստանի Պետական դումայի պետական շինարարության և օրենսդրության հանձնաժողովն այսօր հավանություն է տվել ՌԴ քաղաքացիների ընտրական իրավունքի մասին օրինագծի փոփոխություններին, որոնցով առաջարկվում է արդարադատության նախարարության կողմից «օտարերկրյա գործակալների» ցանկում գրանցված քաղաքացիներին արգելել իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացած մակարդակի ընտրություններում:

Բացի այդ, հանձնաժողովը հաստատել է կարգը, որի համաձայն «օտարերկրյա գործակալները» կզրկվեն ցանկացած ընտրություններում դիտորդի կարգավիճակ ստանալու և ընտրություններում թեկնածուի վստահված անձ հանդիսանալու իրավունքից:

Օրինագծում փոփոխությունների հապճեպ ներմուծումը կարող է կապված լինել «օտարերկրյա գործակալներ» ճանաչված Ռուսաստանի քաղաքացիների նախաձեռնության հետ, որի նպատակն է սկսել քարոզարշավ՝ առաջադրելու իրենց թեկնածությունները Մոսկվայի քաղաքային Դումայի ընտրություններում:

Դրանք նախատեսված են այս տարվա սեպտեմբերին։ Ենթադրվում է, որ 45 «օտարերկրյա գործակալներ» կփորձեն առաջադրվել Մոսկվայի Դումայի ընտրություններում՝ ՌԴ մայրաքաղաքի բոլոր ընտրատարածքներում։

Please enter a valid URL